Բիզնես/Անձնական (Business/Personal) էլ․ փոստի ծառայության համար գործում են ուղարկման հետևյալ սահմանափակումները.
-
Առավելագույնը 100 ստացող մեկ ժամում՝ ներառյալ To (Ում), CC (Պատճեն) և BCC (Թաքնված պատճեն) դաշտերը:
-
Առավելագույնը 100 ստացող մեկ էլ․ նամակում:
-
Էլ․ նամակի առավելագույն չափը՝ ներառյալ կցված ֆայլերը. մոտավորապես 20–25 ՄԲ:
-
Փոստարկղի հիշողության ծավալը կախված է բաժանորդագրված փաթեթից:
-
Գործարկվող ֆայլերը (executable files) և որոշակի սեղմված ֆայլերի տեսակներ կարող են սահմանափակվել կամ արգելափակվել:
-
Ծառայությունը նախատեսված է հիմնականում բնականոն բիզնես և անձնական նամակագրության համար և նախատեսված չէ տեղեկագրերի (newsletters), զանգվածային էլ․ նամակների ուղարկման կամ զանգվածային մարքեթինգային արշավների համար:
Ավտոմատացված նամակների ուղարկումը կարող է թույլատրվել ողջամիտ/արդար օգտագործման սահմաններում, սակայն չափազանց մեծ քանակությամբ կամ անսովոր ուղարկման դեպքերը կարող են գործարկել սպամի վերահսկման մեխանիզմներ: Հաշիվները կարող են նաև ենթարկվել սահմանափակումների կամ կասեցվել, եթե առկա են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են՝
-
Չառաքված նամակների բարձր ցուցանիշ (High bounce rates)
-
Սպամ հիշեցնող ուղարկման վարքագիծ
-
Չափազանց մեծ քանակությամբ ավտոմատացված ուղարկում
-
Ստացողների բողոքներ
-
Այլ գործողություններ, որոնք խախտում են Հակասպամի / Ընդունելի օգտագործման գործող քաղաքականությունը (Anti-Spam/Acceptable Use Policy):
